Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ինչպես բարձրացնել իմունիտետը տոներից հետո

Ինչպես բարձրացնել իմունիտետը տոներից հետո

Ձմռանը մեր օրգանիզմը միանգամից մի քանի սթրեսների է ենթարկվում, այդ պատճառով էլ, արդեն ձմռան կեսերին ստամոքս-աղիքային ուղու աշխատանքների խախտում կարող է արձանագրվել: Եվ որո՞նք են պատճառները:

 

Առաջին սթրեսը կապված է ցուրտ եղանակի հետ, երբ սնունդը մի քիչ աղքատանում է, պակասում են միրգն ու բանջարեղենը, նշանակում է` վիտամինները: Օրգանիզմը սկզբից հաղթահարում է սննդաբաժնի պակասությունները, քանի որ ամռան ընթացքում հասցրել է օգտակար միկրոտարրերի պաշար տեսնել, բայց հունվարին արդեն սկսում է հյուծվել, և հենց այն ժամանակ, երբ ստիպված է լինելու դիմանալ հաջորդ սթրեսին` ամանորյա արձակուրդներին: 9-10-օրյա մարաթոնը` առատ, տարատեսակ ուտեստներով, ալկոհոլով, շատակերությամբ, անհետևանք չի անցնում: Հետևանքները մեծ մասամբ դրսևորվում են  ստամոքս-աղիքային ուղու քրոնիկական հիվանդությունների ախտանիշներով: 

 

Մեր ստամոքս-աղիքային ուղին հերթական «հարվածը» ստանում է տոների ավարտից հետո, քանի որ սնվելու կարգը նորից փոխվում է: Ուտելիքը պակասում է, սննդի ընդունումը անկանոն է դառնում, անընդհատ աշխատում ենք ժամանակը խնայել ու ոտքի վրա ուտել ինչ պատահի: Ոչ առողջ սնվելու պատճառով հաճախ է դիսբակտերիոզը «մեզ այցելում»: Ինչպես հաշվարկել են գիտնականները, այսօր դրանից տառապում է յուրաքանչյուր երկրորդ չափահաս մարդը: Դիսբակտերիոզը դրսևորվում է ստամոքսում ծանրության և կտրող ցավի զգացումներով, աղիների աշխատանքի խանգարմամբ, փորկապությամբ, մետեորիզմով և այլ տհաճ ախտանշաններով: Ընդ որում դիսբակտերիոզ «վաստակելը» շատ դյուրին է, իսկ բուժման համար արդեն կարող են ամիսներ պետք լինել:   

 

Կարճ ժամանակում ստամոքս-աղիքային ուղու աշխատանքը վերականգնելու համար շատ մասնագետ-գաստրոէնթերոլոգներ խորհուրդ են տալիս տոներից հետո պրոբիոտիկներ ընդունել, բայց ոչ բոլորը, օրինակ,«կենդանի» լակտո- և բիֆիդոբակտերիաներ պարունակող պատրաստուկները միշտ չէ, որ իրենց արժեքավոր «բեռը» «ողջ ու առողջ» հասցնում են մինչև աղիներ:  Այդ օգտակար մանրէների մեծ մասը դեռ ճանապարհի կեսին են «զոհվում», մնացածներն էլ աղիներում են ոչնչանում այնտեղ գտնվող մանրէների«հարձակումներից», այնպես որ, իրական արդյունքի հասնելու համար այս շարքի պատրաստուկները պետք է ընդունել շատ երկար ու երկար:

 

Արագ արդյունքի հասնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս այլ տեսակի պրոբիոտիկներ ընդունել, որոնք ոչ թե օգտակար մանրէներ են պարունակում, այլ դրանց համար հատուկ «սնունդ», օրինակ, հիլաք ֆորտե: Հասնելով աղիներ, նման պատրաստուկները բարենպաստ պայմաններ են ստեղծում օգտակար մանրէների բազմացման համար, այդ պատճառով էլ արագ ու արդյունավետ վերացնում են դիսբակտերիոզը: 

 

Որպեսզի ստամոքս-աղիքային ուղու խնդիրները այլևս չվերադառնան, ցանկալի է ամեն առավոտ օրն սկսել պրոբիոտիկներ ընդունելուց: Այն օգնում է կանխարգելել դիսբակտերիոզը, վերականգնել միկրոֆլորայի հավասարակշռությունը, եթե, այնուամենայնիվ, այն խախտվել է, ինչպես նաև, ամրացնել իմունիտետը, իսկ այդ գործում աղիների օգտակար մանրէները վերջին դերը չէ, որ խաղում են: 

 

Հաշվի առնելով ՍՇՎԻ-ի բարձրացող մակարդակը, նման միջոցառումները ավելի քան տեղին են: Մի խոսքով, պրոբիոտիկ- սնունդը բարենպաստ ազդեցություն է գործում նաև արտաքին տեսքի վրա, քանի որ մաշկի, մազերի, եղունգների վիճակը ուղղակիորեն կապ ունի ստամոքս-աղիքային ուղու առողջական վիճակի հետ: Գիտնականները  նույնիսկ ապացուցել են, որ արտաքին տեսքի համար պատասխանատու վիտամինների (B խմբի), ինչպես նաև կալցիում, երկաթ, ցինկ և այլ միկրոտարրերի   ընդունումը լիովին անօգուտ  է դառնում, եթե աղիները վատառողջ են: Նրանք պարզապես չեն կարող այդ վիտամիններն ու միկրոտարրերը յուրացնել: Այսպիսով, և գեղեցկությունը, և լավ ինքնազգացողությունը սկսվում են ճիշտ սնվելուց, ստամոքս-աղիքային ուղու հիվանդությունների կանխարգելումից և բուժումից:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. immunar.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ

Եղանակային ցուրտ պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա:

0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ կարող են արձանագրվել հիպոթերմիայի (մարմնի ընդհանուր սառեցումն է...

Միկրոալիքային սարքերի վտանգավորությունը. armeniamedicalcenter.am
Միկրոալիքային սարքերի վտանգավորությունը. armeniamedicalcenter.am

Կենցաղը դյուրին դարձնող սարքերը հաճախ օգտակարությունից զատ` նաև վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Հաճախ է խոսվում միկրոալիքային վառարանի՝ (ՄԱՎ) վտանգավորության մասին...

Համակարգչի վտանգները.
Համակարգչի վտանգները.

Համակարգչի առջև երկարատև աշխատանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դա, առաջին հերթին, աչքերի և տեսողության վրա ներգործությունն է: Աչքի այդպիսի ախտահարումն անվանվում են դիսփլեյային...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան

Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս դիմակայել շոգին
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս դիմակայել շոգին

Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի...

ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս

Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից:

Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ...

ԱՀ ԱՆ. Ինչպես դիմակայել շոգին. առողջապահության նախարարության խորհուրդները
ԱՀ ԱՆ. Ինչպես դիմակայել շոգին. առողջապահության նախարարության խորհուրդները

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է...

Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1
Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1

Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Սալուտեմ 1.2021
Հակաբակտերիալ լամպեր
Հակաբակտերիալ լամպեր

Լույս բոլորը են օգտագործում, բայց  ճիշտ լուսավորության, լույսի կարևորության, լուսավորության գործող միջազգային ստանդարտների, լուսավորության հաշվարկի, խնայող, ժամանակակից, բազմաոճ լուսավորության...

ՀՀ ԱՆ. Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ
ՀՀ ԱՆ. Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ

Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ...

​Կենցաղային խորհուրդներ
​Կենցաղային խորհուրդներ

Եթե նոր արծնապատ կաթսա եք գնել, ապա լվացեք ափսեների մածուկով, պարզաջրեք ու լավ չորացրեք, ապա կաթսայի մեջ աղաջուր լցրեք (1 լ ջրին՝ 2 ճ.գդալ), եռացրեք, հովանալուց հետո ջուրը թափեք: Դա կօգնի, որ էմալային ծածկույթը երկար ու առանց վնասվելու գործածեք...

Փայլաթիթեղ. ի՞նչ կապ ունի առողջության հետ
Փայլաթիթեղ. ի՞նչ կապ ունի առողջության հետ

Փալաթիթեղն անփոխարինելի կենցաղային պարագա է, և ո՛չ միայն խոհանոցում: Ալյումինե նրբաթիթեղը հաջողությամբ կիրառվում է, երբ ցավում են թիկունքը կամ պարանոցը, ոտքերը, հոդերն ու մկանները: Փայլաթիթեղի ազդեցությամբ...

Տնտեսական օճառի օգտակարությունը
Տնտեսական օճառի օգտակարությունը

Մի ժամանակ յուրաքանչյուր տնտեսուհու ձեռքի տակ միշտ տնտեսական օճառ կար: Ճիշտ է, այն անուշաբույր չէր, բայց անփոխարինելի միջոց էր: Իսկ հիմա կարծես դուրս է մղվել գործածությունից, փոխարինվել նոր քիմիական միջոցներով...

Ինչ չի կարելի անել տոնական օրերին. սրտաբան
Ինչ չի կարելի անել տոնական օրերին. սրտաբան

Տոն օրերին առավելապես նկատվում է սիրտանոթային հիվանդությունների սրացում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սրտաբան Տիգրան Խաչատրյանը։ Ըստ սրտաբանի՝ դա պայմանավորված է դեղորայքի...

ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական

Տոն օրերին բնակչության շրջանում հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Սննդային թունավարակներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ